Սաուդյան Արաբիայում խոստովանել են, որ Ջամալ Խաշոգի սպանությունը նախօրոք ծրագրված էր
Սաուդյան Արաբիայում խոստովանել են, որ Ջամալ Խաշոգի սպանությունը նախօրոք ծրագրված էր

Սաուդյան Արաբիան փոխել է դիրքորոշումը Ջամալ Խաշոգի սպանության հետ կապված: Այժմ Սաուդյան Արաբիայում արդեն ճանաչում են, որ Ջամալ Խաշոգի սպանությունը նախօրոք պլանավորված էր: Տեղեկություները տարածում են Սաուդյան Արաբիայի հեռուստաընկերությունները:

ԶԼՄ-ների տեղեկությամբ, պետական դատախազ Ալ Մոհեբան պնդում է, որ քննիչները ապացույցներին ծանոթանալուց հետո հանգել են նման եզրակացության:

Սաուդյան Արաբիայի իշխանությունը հերքում է մեղադրանքը, որ Ստամբուլում թագավորության հյուպատոսարանում լրագրող Ջամալ Խաշոգի սպանության հետ կապ ունի արքայազնը: Անձամբ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ մասնակցում է հետախուզման ծառայության բարեփոխումներին նվիրված կոմիտեի նիստին:

ԶԼՄ-ներով տարածված տեղեկության համաձայն, սպանված լրագրող Ջամալ Խոշագի դիակը հայտնաբերել էին հյուպատոսարանի բակում: Դիակը խոշտանգված  է և մասնատված: