ԱՄՆ-ն Ջամալ Խաշոգի սպանությանը մասնակիցների դեմ ընդունելու է հավելյալ միջոցներ
ԱՄՆ-ն Ջամալ Խաշոգի սպանությանը մասնակիցների դեմ ընդունելու է հավելյալ միջոցներ

Ամերիկայի Միացյալ Նահանգները լրագրող Ջամալ Խաշոգի սպանությանը մասնակիցների դեմ ընդունելու է հավելյալ միջոցներ,-այս հայտարարությունը արել է ԱՄՆ-ի պետքարտուղարության մամուլի քարտուղար Հիզեր Նաուերտը:

«Մենք շարունակում ենք այս գործի ուսումնասիրությունը: Հավելյալ միջոցներ ենք կիրառելու այն անձանց դեմ, որոնք ծրագրել են, ղեկավարել և իրականացրալ այդ սպանությունը»,-հայտարարել է Նաուերտը:

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, Ստամբուլում սպանված լրագրող Ջամալ Խաշոգի գործով զրուցել է պետքարտուղար Մայք Պոմպեոյի և հետախուզության գործակալության (CIA) ղեկավար Ջինա Պասպելի հետ:

Մինչ այդ The Washington Post-ը տարածել էր լրատվություն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների կենտրոնական հետախուզության գործակալության եզրահանգմամբ, հնարավոր է Ջամալ Խաշոգի սպանության հրամանը արձակել է Սաուդյան Արաբիայի արքայազնը:

Ջամալ Խաշոգին սպանել են հոկտեմբերի 2-ին, Ստամբուլում, Սաուդյան Արաբիայի դեսպանատանը: