Իզմիրում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 102-ի
Իզմիրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 102-ի: Այս մասին տեղեկատվությունը տարածում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, հիմնվելով Թուրքիայի աղետների արձագանքման գործակալության տվյալներին:
Երկրաշարժի հետևանքով տուժել է ավելի քան 1000 մարդ: Աղետի գոտում փրկարարական և որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են: Փրկարարները փլատակներից դուրս են բերել ավելի քան 100 մարդու:
Թուրքիայի արևմտյան մասում գտնվող Իզմիր քաղաքում 6,9 բալ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին: Երկրաշարժին հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ: