Իզմիրում երկրաշարժից 65 ժամ անց, Փրկարարները երեք ամյա երեխային հանել են փլատակներից (տեսանյութ)

Թուրքիայի Իզմիր քաղաքում, երկրաշարժից 65 ժամ անց, փրկարարները փլատակներից դուրս են բերել երեք տարեկան երեխայի:

Աղջիկը ավերակների տակ էր մնացել մայրն ու երեք քույր եղբայրների հետ: Նա փրկարարների կողմից փրկված 106-րդ մարդն է: Երեխային տեղափոխել են հիվանդանոց:

Ավելի վաղ 58 ժամ փլատակների տակ մնալուց հետո, փրկարարները փրկել էին 14-ամյա աղջկա:

Թուրքիայի արևմտյան մասում գտնվող Իզմիր քաղաքում 6,9 բալ ուժգնությամբ երկրաշարժը տեղի էր ունեցել հոկտեմբերի 30-ին: Վերջին տվյալներով, զոհվել է 76, վիրավորվել 962 մարդ: