Իվանե Մաճավարիանի. Դադարեցրել ենք աշխատավարձերի ավելացումը, սահմանափակել ենք դրամաշնորհները, սակայն չենք հրաժարվել թոշակների ավելացման խոստումից
Իվանե Մաճավարիանի. Դադարեցրել ենք աշխատավարձերի ավելացումը, սահմանափակել ենք դրամաշնորհները, սակայն չենք հրաժարվել թոշակների ավելացման խոստումից

Կենսաթոշակների ավելացման հետ կապված խոստումն ուժի մեջ է,- այս մասին հայտարարել է ֆինանսերի նախարար Իվանե Մաճավարիանին՝ հակաճգնաժամային բյուջեի նախագծի շնորհանդեսից հետո մամուլի ներկայացուցիչների հետ զրուցելիս:

Նրա խոսքով, տարվա սկզբին բոլոր թոշակառուների թոշակն ավելացել է 20 լարիով:

«Բացի այդ, այս տարի բյուջեով հաշվի էր առնված, որ 70 տարին լրացած թոշակառուների համար թոշակը կավելանար ևս 30 լարիով: Այդ խոստումը պահպանվել է: Այլ ոլորտներում դադարեցրել ենք աշխատավարձերի ավելացումը, սահմանափակել ենք դրամաշնորհները, թափուր աշխատատեղեր հայտարարելը ևս հետաձգել ենք, սակայն այդ խոստումից չենք հրաժարվել: Թոշակները կավելանան հուլիսի մեկից, ինչպես պլանավորված էր»,- հայտարարել է Իվանե Մաճավարիանին:

Նրա խոսքով, բացի այդ, կառավարությունը ներկայացրել է թոշակների ինդեքսացիայի օրենքը և նախաձեռնությունը:

Նշված նախաձեռնության բովանդակությունը կայանում է նրանում, որ յուրաքանչյուր տարի թոշակներն ավելանան հետևյալ չափանիշներով – մինչև 70 տարեկան թոշակառուի կենսաթոշակն ավելանա՝ հաշվի առնելով գնաճը, իսկ 70 տարին լրացած թոշակառուների աշխատավարձն ավելանա գնաճով և տնտեսական աճի 80 տոկոսով: Սակայն, մինչև 70 տարեկան թոշակառուի համար այդ գումարը առնվազն պետք է լինի 20 լարի, իսկ 70 տարին լրացած կատեգորիայի համար՝ 25 լարի»,- հայտարարել է Իվանե Մաճավարիանին:

Ֆինանսների նախարարի խոսքով, դա կգրվի օրենքում և որևէ կառավարության կամ քաղաքական ուժի հայեցողությանը չի մնա: