ITB Berlin ցուցահանդեսին հյուրընկալող երկրի կարգավիճակի ձեռքբերումը մեծ ճանաչում է, որ Վրաստանը ամենաանվտանգ, աճող և հետաքրքիր երկրներից է. Նաթիա Թուրնավա
Վրաստանը դարձել է «ITB Berlin» զբոսաշրջային խոշորագույն ցուցահանդես-շուկայի հյուրընկալ երկիր, ինչը շատ մեծ իրադարձություն է, ինչպես մեր զբոսաշրջության արդյունաբերության, այնպես էլ երկրի համար,- այս մասին Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար՝ Նաթիա Թուրնավան հայտարարել է զբոսաշրջության ազգային վարչության կողմից անցկացվող շնորհանդեսին:
Շնորհանդեսը նվիրված էր 2022 թվականին Բեռլինում ծրագրված «ITB Berlin» ցուցահանդեսին, որը մրցույթի միջոցով Վրաստանը անվանել է հյուրընկալ երկիր: Շնորհանդեսը կայացել է հատուկ զբոսաշրջության հատվածի համար:
«Հյուրընկալող կարգավիճակի ձեռքբերումը նախ և առաջ այն բանի ճանաչումն է, որ Վրաստանը ամենաապահով, արագ զարգացող, հետաքրքիր, գրավիչ, նոր և միևնույն ժամանակ շատ հին ավանդություններով հագեցած երկրներից մեկն է, որտեղ մենք հասել և գերազանցել ենք 9 300 000 այցելուի, այսինքն վերջին մի քանի տարիների ընթացքում ընդունել ենք մեր բնակչությունից երեք անգամ ավել մարդ: Իհարկե, սա ձեր ջանքերի ճանաչումն է, քանզի դուք համապատասխանում եք միջազգային բոլոր չափանիշներին և հանդիսանում եք երկրի հայրենասերներ»,- ասել է Նաթիա Թուրնավան:
Վրաստանը Գերմանիայի զբոսաշրջության միջազգային ցուցահանդես-շուկայից (ITB Berlin) ստացել է պաշտոնական փաստաթուղթ, որ 2022 թվականին Վրաստանը կլինի Բեռլինում ամենամեծ ցուցահանդեսի հյուրընկալող երկիրը: