Իտալիայում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավարակով վարակման 1247 դեպք, մահացել է 36 մարդ
Իտալիայում, վերջին 24 ժամվա ընթացքում, գրանցվել է «Կովիդ-19»-ով վարակման 1 247 նոր դեպք: Ըստ «Euronews»-ի, նման աճը մեկ օրվա համար ռեկորդային է:
Իտալիայում վերջին 24 ժամվա ընթացքում վարակից զոհվել է 36 մարդ: Երկրում կորոնավարակով մահացածների թիվը հասել է 233-ի:
Երկրի ազգային առողջապահության ծառայության նախագահ, Սիլվիո Բրուսաֆերոն բնակչությանը կոչ է արել հետևել ուղեցույցներին և սահմանափակել կապը այլ մարդկանց հետ, ինչը վարակից պաշտպանվելու միակ արդյունավետ ճանապարհն է:
Ըստ մամուլի, վարակված է նաև Իտալիայի դեմոկրատական կուսակցության ղեկավար՝ Նիկոլա Զինգարետին: