Իտալիայում ծայրահեղ շոգի պատճառով մահացել է հինգ մարդ, 18 քաղաքներում հայտարարվել է կարմիր վտանգի մակարդակ

15:29, 03.07.2025

Վերջին տվյալներով՝ Իտալիայում ծայրահեղ շոգի պատճառով մահացել է հինգ մարդ, որոնցից երկուսը 75 և 60 տարեկան էին։

Ջենովայում 85-ամյա տղամարդ մահացել է սրտի անբավարարությունից հիվանդանոցի շտապօգնության բաժանմունքում, որտեղ նրան տեղափոխել էին ջրազրկման ախտորոշմամբ։

Իտալիայի առողջապահության նախարարությունը հուլիսի 3-ին կարմիր վտանգի մակարդակ է հայտարարել 18 քաղաքներում, այդ թվում՝ Հռոմում, Միլանում, Թուրինում, Բոլոնիայում, Ջենովայում և Պալերմոյում, ինչը նշանակում է, որ շոգը սաստիկ է։

Նմանատիպ