Իտալիայում սեպտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հաղթելու ամենամեծ հնարավորությունն ունի ուլտրաաջային և կենտրոնամետ դաշինքը
Իտալիայում սեպտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հաղթելու ամենամեծ հնարավորությունն ունի ուլտրաաջային և կենտրոնամետ դաշինքը

Իտալիայում սեպտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հաղթելու ամենամեծ հնարավորությունն ունի ուլտրաաջային և կենտրոնամետ դաշինքը,- ասվում է «Cattaneo» ինստիտուտի կատարած ուսումնասիրության մեջ, ըստ որի դաշինքը հնարավորություն ունի 400 մանդատից 245 մանդատ վերցնել։

Հետազոտությունը ցույց է տալիս, որ ամենաներկայացուցչական կուսակցությունը լինելու է «Իտալիայի եղբայրներ» կուսակցությունը։ Դաշինքի նախընտրական խոստումներից ելնելով՝ հաղթանակի դեպքում դաշինքը նախատեսում է նվազեցնել հարկերը, բարձրացնել թոշակները և սահմանափակել անօրինական միգրացիան։

Պահպանողական դաշինքը ներառում է Ջորջիա Մելոնի ծայրահեղ «Իտալիայի եղբայրները», Մատեո Սալվինիի «Լիգան», Սիլվիո Բեռլուսկոնիի «Առաջ Իտալիան» և մի քանի փոքր կենտրոնամետ դաշնակիցներ:

Արևմտյան լրատվամիջոցները գրում են, որ սահմանադրական այս փոփոխություններից մեկը՝ նախագահի ուղղակի ընտրությունը, գլխավոր առաջնահերթությունն է «Իտալիայի եղբայրների» համար, որոնց առաջնորդ Ջորջիա Մելոնին, ամենայն հավանականությամբ, կդառնա Իտալիայի վարչապետ, եթե պահպանողականները հաղթեն։