Իտալիայում նոր կորոնավիրուսից մահացել է 30 հոգևորական
Իտալիայում նոր կորոնավիրուսից մահացել է 30 հոգևորական

Իտալիայում, «կովիդ-19»-ից մահացել է 30 հոգևորական: Այս մասին հայտնում է «Վատիկան նյուսը»:

16 հոգևորական մահացել է Բերգամոյում, 15-ը հոսպիտալացվել են:

Հինգ հոգևորական մահացել է Պարմայում: Իտալական մամուլի հաղորդմամբ, Պարմայում կորոնավիրուսից մահացածներից մեկը 54 տարեկան է:

Իտալիայի նոր կորոնավիրուսից վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 800 մարդ: Վարակի տարածման պահից ի վեր Իտալիայում մահացել է 4 825 մարդ: Վարակված է 53 578 մարդ: