Իտալիայում, մինչև ապրիլի 3-ը, սպորտային միջոցառումները կանցնեն առանց հանդիսատեսի
Իտալիայում, մինչև ապրիլի 3-ը, սպորտային միջոցառումները կանցնեն առանց հանդիսատեսի

Իտալիայի կառավարության որոշմամբ, մինչև ապրիլի երեքը, երկրում բոլոր սպորտային միջոցառումները կանցնեն առանց հանդիսատեսի: Դրա պատճառը կորոնավիրուսի տարածումն է:

Այս հրամանը տարածվում է Իտալիայի ողջ տարածքով, այդ թվում այն նահանգներում, որոնք դեռևս չեն տուժել վարակից: Հրամանագրում նաև նշված է, որ ակումբները պարտավոր են պարբերաբար ստուգել իրենց մարզիկների և աշխատակիցներին:

Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 3000 դեպք, մահացել է 107-ը: