Իտալիայում կորոնավիրուսի համավարակը դեռևս չի հասել իր գագաթնակետին. Իտալիայի առողջապահության ազգային ինստիտուտ

19:26, 27.03.2020

Իտալիայի առողջապահության ազգային ինստիտուտի ղեկավար Սիլվիո Բուսաֆերոյի խոսքով, Իտալիայում կորոնավիրուսի համաճարակը դեռևս չի հասել իր գագաթնակետին:

Բացի այդ, նրա խոսքով, այժմ կան համաճարակի դանդաղեցման նշաններ, որը հնարավոր է նշանակի, որ համաճարակի գագաթնակետը հեռվում չէ:

«Երբ կսկսվի հետընթաց, որքանով արագ կհաջողվի կրճատել վարակակիրների թիվը, կախված կլինի մեր վարքից»,- հայտարարել է Բուսաֆերոն:

Իտալիայում, մարտի 26-ին վարակից զոհվել էր 712 մարդ:

Նմանատիպ