Իտալիայում գողության մեղադրանքով ձերբակալել են Վրաստանի 4 քաղաքացու
Իտալացի իրավապահները գողության մեղադրանքով ձերբակալել են Վրաստանի 4 քաղաքացու:
Ոստիկանությունը նրանց նկատել է սուպերմարկետներից մեկի մոտ և ստուգման նպատակով պահանջել ներկայացնել փաստաթղթերը, որից հետո նրանց խուզարկել են:
Ոստիկանությունն առգրավել է երկու տարբեր սուրպերմարկետներից գողացված 450 եվրոյի ապրանք:
Հատկանշական է, որ բոլորը երկրում գտնվում են ապօրինի կերպով: Դատարանը մանր խուլիգանության մեջ մեղադրյալներին ազատել է կալանքից, սակայն հանցագործներին փոխանցել են իմիգրացիոն ծառայությանը: Նրանք պետք է երկիրը լքեն 7 օրվա ընթացքում: