Իտալիայում, Ֆրանսիայում և Շվեյցարիայում տարերային աղետների հետևանքով մի քանի մարդ է զոհվել

22:53, 18.04.2025

Իտալիայում, Ֆրանսիայում և Շվեյցարիայում ուժեղ փոթորիկ է մոլեգնում։ Տարերքը հիմնականում կատաղել է Ալպերի շրջանում, որտեղ հորդառատ տեղումները և բուքը մի քանի մարդու կյանք են խլել։ Այս մասին տեղեկացնում է «Դոյչե Վելե»-ն։

Մեդիայի տվյալներով՝ Իտալիայի հյուսիսում անընդհատ անձրևների հետևանքով առաջացել է ջրհեղեղ։ Ջրով ծածկված են տարածքներ Պիեմոնտում, Հարավային Տիրոլում և Լոմբարդիայի շրջաններում։ Վալդանո քաղաքում հեղեղված ջուրը տարել է ավտոմեքենա, որի մեջ գտնվել են հայր և որդի։ Երկուսն էլ զոհվել են։ 92-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է Պիեմոնտում՝ մի ջրհեղեղված տանը։ Աոստայի հովտում շուրջ 6 400 բաժանորդ մնացել է առանց էլեկտրականության։

Էլեկտրամատակարարման խափանումներ կան նաև Շվեյցարիայի հանգստավայրերում, ընդհատումներ են եղել հեռախոսային ցանցերում։ Ցերմատ հանգստավայր տանող ճանապարհը փակվել է փոթորկի պատճառով։

Մեկ կին զոհվել է Ֆրանսիայի Վալ Տորանս հանգստավայրում։ Նա հայտնվել է ձնահյուսի տակ և սրտի կաթված է ստացել։

Նմանատիպ