Իտալիայում երկհարկանի շենքի փլուզման հետևանքով երեք կարաբինիեր է զոհվել
Իտալիայում երկհարկանի շենքի փլուզման հետևանքով երեք կարաբինիեր է զոհվել

Իտալիայի Վերոնա քաղաքում երկհարկանի տան փլուզման հետևանքով զոհվել է երեք կարաբիների՝ այս մասին հայտնում են իտալական լրատվամիջոցները։

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մասնավոր տանը, որտեղ մինչ այդ տեղի էր ունեցել պայթյուն, օգնության էին հասել ոստիկաններն ու հրշեջ-փրկարարները, սակայն պայթյունի ալիքը դարձել է շինության փլուզման պատճառ, ինչի հետևանքով զոհվել են երեք կարաբիների, տասնյակ զինծառայողներ և ոստիկաններ ստացել են վնասվածքներ։

Նախնական տվյալներով՝ պայթյունի պահին տանը գտնվել է երեք մարդ, տուժածներից մեկը կին է։ Կասկածվում է, որ հենց նրա գործողություններն են դարձել պայթյունի պատճառ։