Իտալիայի խորհրդարանը օսմանյան կայսրությունում հայերի մասսայական սպանությունը ճանաչել է՝ ցեղասպանություն
Իտալիայի խորհրդարանը օսմանյան կայսրությունում հայերի մասսայական սպանությունը ճանաչել է՝ ցեղասպանություն

Իտալիայի խորհրդարանը Օսմանյան կայսրությունում հայերի մասսայական սպանությունը ճանաչել է՝ ցեղասպանություն: Բանաձևին աջակցել է 382 պատգամավոր, Սիլվիո Բեռլուսկոնիի կուսակցությունից 43 պատգամավոր ձեռնպահ է մնացել: Որոշմանը դեմ ոչ ոք չի քվեարկել:

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը դեռևս ապրիլի 8-ին հրավիրել էր Թուրքիայում Իտալիայի դեսպանին և իր դժգոհությունն հայտնել պատգամավորների կողմից նախաձեռնած բանաձևի կապակցությամբ: Թուրքիայի իշխանությունները հաստատում են, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զոհվել է 300-ից 500 հազար ազգությամբ հայ, սակայն ցեղասպանությունը չի ճանաչում:

2016 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչել է Գերմանիայի խորհրդարանը, որին հետևել էր Թուրքիայի խիստ արձագանքը: Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ պատգամավորների կողմից ընդունած բանաձևը չի նախատեսում իրագործման պարտավորություն: