Իտալիայի վարչապետը հրաժարականի դիմում է ներկայացրել երկրի նախագահին
Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հրաժարականի դիմում է ներկայացրել երկրի նախագահին: Համապատասխան տեղեկատվությունը տարածում է «Ռոյտեր» գործակալությունը, հիմնվելով Իտալիայի նախագահի աշխատակազմի վրա: Այսպիսով, նախագահ Սերջիո Մատարելան ֆորմալ խորհրդատվություններ կսկսի քաղաքական ճգնաժամը հաղթահարելու նպատակով:
Հիշեցնենք, որ Իտալիայի իշխող դաշինքը կազմալուծվել էր այն բանից հետո, երբ նրանից դուրս էր եկել նախկին վարչապետ, Մատեո Ռենցիի «Իտալիա Վիվա» կուսակցությունը: Լրատվամիջոցների հաղորդմամբ, Մատեո Ռենցին համաձայն չէր կորոնավիրուսով պատճառած ճգնաժամի պայմաններում տնտեսական վերականգնման ծրագրի հետ: