Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Հռոմում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Իտալիայի կառավարությունը տեղեկատվություն է հրապարակում հանդիպման մասին։
«Ջորջիա Մելոնին համերաշխություն է հայտնել զոհերին, դատապարտել Ռուսաստանի կողմից վերջին ռմբակոծությունները և վերահաստատել, որ Իտալիան շարունակում է լիովին աջակցել Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին», – ասվում է Իտալիայի կառավարության հայտարարության մեջ:
Տեղեկացնենք, որ Ուկրաինայի Զապոռոժյե քաղաքում Ռուսաստանի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 13 և վիրավորվել 122 մարդ։ Մինչ Իտալիա ժամանելը Զելենսկին եղել է Գերմանիայի «Ռամշտայն» ավիաբազայում, որտեղ մասնակցել է Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի հանդիպմանը, որը վարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։