Իտալիայի դեսպան. Նշում ենք Իտալիայի անկախության օրը, տոնում ենք մի օր, որը կարևոր է Իտալիայի համար ժողովուրդների միջև հարաբերությունները, բարեկամությունն ու կապը Վրաստանի հետ շատ սերտ ենթյունները, բարեկամությունն ու կապը Վրաստանի հետ շատ սերտ են
Այսօր նշում ենք Իտալիայի անկախության օրը։ Տոնում ենք մի օր, որը նույնպես շատ կարևոր է Իտալիայի համար։ Ժողովուրդների միջև հարաբերությունները, Վրաստանի հետ բարեկամությունը շատ սերտ է և տարեցտարի խորանում է, – այս մասին հայտարարեց Վրաստանում Իտալիայի դեսպան Մասիմիլիանո դ’Անտուոնոն։
Նշված հայտարարությունը Մասիմիլիանո դ’Անտուոնոն արել է Իտալիայի դեսպանատանը անկախության օրվա տոնակատարության ժամանակ։
«Մենք նշում ենք մի կարևոր օր, երբ Իտալիան դարձավ հանրապետություն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, և դա վճռորոշ պահ էր մեր հանրապետության պատմության մեջ։ Այդ պահից սկսած Իտալիան իր ներդրումն է բերում համաշխարհային խաղաղության ապահովման գործում։ Այսօր մենք տոնում ենք մի օր, որը նույնպես շատ կարևոր է Իտալիայի համար։ Ժողովուրդների միջև հարաբերությունները, Վրաստանի հետ բարեկամությունը շատ սերտ է և տարեցտարի ավելի է խորանում։ Օրինակ՝ հազարավոր վրացիներ ապրում են Իտալիայում, աշխատում են այնտեղ, գումար են ուղարկում Վրաստան և այդպես մասնակցում են վրացական տնտեսությանը։ Մեր մշակույթում, խառնվածքում շատ նմանություններ կան։ Այսօր մենք տոնում ենք Իտալիայի անկախության օրը։ Կեցցե Վրաստանը», – հայտարարել է Իտալիայի դեսպանը։