Իտալիայի արտաքին գործերի նախարար․ «Ջորջա Մելոնիի հասցեին Թրամփի վիրավորական հայտարարությունները ամբողջ Իտալիայի վիրավորանքն են, ես որոշել եմ չեղարկել այցս ԱՄՆ»

Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին չեղարկել է առաջիկա օրերին Ամերիկայի Միացյալ Նահանգներ նախատեսված իր այցը։

Տայանին որպես նշված որոշման պատճառ է նշել Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովի ժամանակ իրեն խնդրում էր լուսանկարվել։

«Նախագահ Թրամփի լուրջ և վիրավորական հայտարարությունները վարչապետ Ջորջիա Մելոնիի հասցեին վիրավորանք են ողջ Իտալիայի համար։ Այդ պատճառով ես որոշեցի չեղարկել հունիսի 21-22-ին նախատեսված այցը Միացյալ Նահանգներ»,- գրել է Իտալիայի արտաքին գործերի նախարարը սոցիալական X ցանցում։