Իսրայելում զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է 25 մարդ
Իսրայելում զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է 25 մարդ

Իսրայելում զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է 25 մարդ: Ցուցարարները պահանջում են հրադադար Գազայի հատվածում, պատանդների ազատ արձակում և պատերազմի դադարեցում:

Ցուցարարները փակել են կենտրոնական մայրուղիները: Իսրայելի ոստիկանությունը ցուցարարների դեմ օգտագործել է ջրցան մեքենաներ: Թել Ավիվում ձերբակալվել է 11 մարդ, որոնց մեղադրանք է առաջադրվել հասարակական կարգի խախտման համար:

Իրավապահ մարմինների տվյալներով՝ բոլոր ճանապարհներն այժմ բաց են, չնայած Երուսաղեմում ցուցարարները ներկայումս փակում են մայրաքաղաք տանող 16-րդ երթուղու վրա գտնվող կարևոր թունելը: