Իսրայելի ռմբակոծության արդյունքում վնասվել է Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» տիեզերական կենտրոնը, որտեղ արտադրվում են բալիստիկ հրթիռներ

13:41, 30.10.2024

Անցյալ շաբաթ Իսրայելի ռմբակոծության արդյունքում վնասվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տիեզերական կենտրոնը, որն արտադրում է բալիստիկ հրթիռներ և արձակում տիեզերական հրթիռներ։

Այս մասին հայտնում է «Ասոշիեյթեդ պրես»-ը։

Հրատարակությունը գրում է, որ արբանյակային լուսանկարների վերլուծությունը ցույց է տալիս վնասներ Սեմնանի Շահրուդ տիեզերական կենտրոնում, որը գտնվում է Թեհրանից 370 կիլոմետր հյուսիս-արևելք։

Լուսանկարներում երևում է տիեզերական կենտրոնի կենտրոնական շենքի, հարակից մի քանի շենքերի և անգարի վնասները։

Հրատարակության համաձայն՝ լուսանկարներում երևում են ավտոմեքենաներ, որոնք կարող են օգտագործվել մասնագետների կողմից՝ վնասը գնահատելու համար, և «սովորականից ավելի շատ մեքենաներ» կայանված գլխավոր դարպասի մոտ։

Նմանատիպ