Իսրայելի միգրացիոն ծառայությունը ապօրինի ներգաղթյալներին առաջարկում է գնել Վրաստան վերադառնալու ավիատոմսեր
Իսրայելում Վրաստանի դեսպանությունը դիմում է Վրաստանի քաղաքացիներին և հայտարարում, որ Իսրայելի միգրացիոն ծառայությունը ապօրինի ներգաղթյալներին առաջարկում է գնել Վրաստան վերադառնալու ավիատոմսեր:
«Վրաստանի քաղաքացիները, որոնք Իսրայելի տարածքում գտնվում են ոչ օրինական կերպով և ցանկություն ունեն ինքնակամ և արժանի կերպով վերադառնալ հայրենիք, Իսրայելի պետության իմիգրացիոն ծառայությունն առաջարկում է օգնություն՝ Վրաստան վերադառնալու ավիատոմսեր գնելու և ուղևորության համար անհրաժեշտ փաստաթղթերը ձևակերպելու գործում: Այս ծառայությունից կարող են օգտվել միայն այն անձինք, ովքեր ցանկանում են ինքնակամ լքել երկիրը և Իսրայելում են գտնվում վեց ամսից ոչ պակաս:
Ինքնակամ կերպով Վրաստան վերադառնալու դեպքում հետաքրքրված անձինք կստանան օգնություն, որը ենթադրում է. ավիատոմսի գնում, իմիգրացիոն ծառայության կողմից ձերբակալությունից ազատում մինչև Վրաստան ինքնակամ վերադարձը, անհրաժեշտության դեպքում ուղևորության համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպման գործում օգնություն, ֆինանսական իրավունքների իրացման աջակցություն (նրանց նկատմամբ պարտքի հատուցում) Իսրայելի աշխատանքի օրենքում սահմանված կարգով:
Ցանկացողները կարող են դիմել հետևյալ հասցեով. Բնեյ Բրակ, Միվցա Կադեշի փ. 64, ինքնակամ վերադարձի օգնության բյուրո: Հեռախոսահամարներ. 03-6982059, 03-6982058, 03-6982061, կայքէջ»,- հայտարարում են Իսրայելում Վրաստանի դեսպանությունում: