Իսրայելի Լոդ քաղաքում պարետային ժամ է հայտարարվել

23:22, 12.05.2021

Իսրայելի Լոդ քաղաքում ժամը 20:00-ից պարետային ժամ է հայտարարված:

Վրաստանում Իսրայելի դեսպանությունը տեղեկատվություն է հրապարակել այս մասին և Իսրայելում քաղաքացիներին կոչ արել զգույշ լինել:

«Ամբողջական փակումը կհայտարարվի Lոդում 20:00-ից՝ պարետային ժամ: Դուրս չգաք փողոց:

Զորամասերը կօգտագործեն ամենախիստ միջոցները», – ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ երեկ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն արտակարգ դրություն հայտարարեց Լոդ քաղաքում:

Նմանատիպ