Իսրայելի ֆինանսների նախարարը ներողություն է խնդրել Սաուդյան Արաբիայի վերաբերյալ արված հայտարարության համար
Իսրայելի ֆինանսների նախարարը ներողություն է խնդրել Սաուդյան Արաբիայի վերաբերյալ արված հայտարարության համար

Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը ներողություն է խնդրել Սաուդյան Արաբիայի վերաբերյալ իր արած հայտարարության համար։

«Իմ մեկնաբանությունը Սաուդյան Արաբիայի վերաբերյալ լիովին անպատեհ էր, և ես ներողություն եմ խնդրում պատճառված վիրավորանքի համար։ Ես ակնկալում եմ, որ Սաուդյան Արաբիան չի վնասի մեզ, չի մերժի մեր ժառանգությունը, մեր ավանդույթները և հրեա ժողովրդի իրավունքները Հուդեայում և Սամարիայում՝ պատմական հայրենի հողերում, և կհաստատի մեզ հետ իսկական խաղաղություն», – ասել է Սմոտրիչը տեսաուղերձում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սմոտրիչը հայտարարել էր․ «Եթե Սաուդյան Արաբիան մեզ ասի՝ «կարգավորեք հարաբերությունները Պաղեստինի պետության ճանաչման փոխարեն», ոչ, ընկերներ, շնորհակալություն, շարունակեք քամելներով վազել անապատում»։