Իսրայելի ավիահարձակումների կրկնման դեպքում, Սիրիան հարձակում կիրականացնի Թել-Ավիվի օդանավակայանի վրա
Իսրայելի ավիահարձակումների կրկնման դեպքում, Սիրիան հարձակում կիրականացնի Թել-Ավիվի օդանավակայանի վրա

Դամասկոսի օդանավակայանում Իսրայելի ավիահարձակումները կրկնվելու դեպքում, Սիրիան պատրաստ է, համաչափ հարձակում իրականացնել Թել-Ավիվի օդանավակայանի վրա,- այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչը՝ Անվտանգության խորհրդի նիստին:

Բաշար Ջափարի խոսքով, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միջոցներ չձեռնարկի Սիրիայի տարածքում Իսրայելի մշտական հարձակումները կանխելու համար, Դամասկոսը կկիրառի պաշտպանվելու օրինական իրավունքը: