Իսրայելի արտգործնախարար. Գազայի պատերազմը կարող է վաղը ավարտվել, եթե Համասը ազատ արձակի պատանդներին և վայր դնի զենքը

22:19, 02.07.2025

Գազայի պատերազմը կարող է վաղը ավարտվել, եթե Համասը ազատ արձակի պատանդներին և վայր դնի զենքը, հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը։

Իսրայելի արտգործնախարարի խոսքով՝ Համասը դեռևս դաժան գերության մեջ է պահում 50 պատանդի։

Սաարի խոսքով՝ Իսրայելը լուրջ է վերաբերվում պատանդների ազատ արձակմանը և հրադադարի համաձայնագրի կնքմանը։

«Իսրայելը Մերձավոր Արևելքում միակ ժողովրդավարությունն է։ Այն Եվրոպայի ռազմավարական գործընկերն է տարածաշրջանում՝ միակ դաշնակիցը, որը կիսում է նույն արժեքներն ու մարտահրավերները», – ասել է Սաարը Էստոնիա կատարած այցի ժամանակ, որտեղ բացվել է Իսրայելի դեսպանատունը։

Նմանատիպ