Իսրայելի անվտանգության նախարար. Դեպի Թել Ավիվ ուղևորվող «Flydubai»-ի չվերթի միջադեպը ցույց է տալիս, որ Իսրայելը պետք է ուժեղացնի ռազմական արշավները տարածաշրջանի մասշտաբով

16:09, 30.09.2026
Դեպի Թել Ավիվ ուղևորվող «Flydubai»-ի չվերթի միջադեպը ցույց է տալիս, որ Իսրայելը պետք է ուժեղացնի ռազմական արշավները տարածաշրջանի մասշտաբով, – այս մասին հայտարարել է Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը։
Իսրայելի կառավարության ներկայացուցչի խոսքով՝ Իսրայելի անվտանգության դոկտրինը պետք է բարձրանա նոր մակարդակի, երկիրը չպետք է կանգ առնի և պետք է շարունակի գործողությունները Իրանում, Լիբանանում, Ղազայում և Հուդայում ու Սամարիայում՝ մինչև լիակատար հաղթանակ։
Իսրայելական ԶԼՄ-ների պարզաբանմամբ՝ Հուդան և Սամարիան Հորդանան գետի արևմտյան ափի աստվածաշնչյան անվանումն են։ Այս փուլում չկան տվյալներ, որ միջադեպը ղեկավարվել է որևէ կազմակերպության կամ պետության կողմից։
«Այս առավոտ ևս մեկ անգամ հիշեցրեցին միամիտ համոզմունքի սխալ լինելու մասին, թե իբր մեր թշնամիների համար կյանքը թանկ արժե, և նրանց նկատմամբ պետք է հանդուրժողականություն ցուցաբերենք։ Ահաբեկչությունը այնպիսի չարիք է, որի հետ համաձայնության գալն անհնար է։ Միակ ելքը դրան հաղթելն ու երկրի երեսից ջնջելն է», – նշել է Իտամար Բեն Գվիրը։
Օդաչուների միջև բախման պատճառով Դուբայ-Թել Ավիվ չվերթը վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում։ Միջադեպի ընթացքում ինքնաթիռը ուղարկել է «ապօրինի միջամտության» և արտակարգ դրության մասին ազդանշաններ։ Տեղի ունեցածից հետո ինքնաթիռը վայրէջք է կատարել Թաբուքի օդանավակայանում։

Նմանատիպ