Իսրայելը հայտարարում է, որ Համասի հետ խաղաղության համաձայնագիրը հաջորդ փուլ կանցնի միայն առաջին փուլի ավարտից հետո

22:29, 15.10.2025

Իսրայելը հայտարարում է, որ «Համաս»-ի հետ խաղաղության պայմանագրի հաջորդ փուլին անցում կլինի միայն առաջին փուլի ավարտից հետո։

Իսրայելական բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ եթե «Համաս»-ը չպահպանի պայմանավորվածությունները և պատանդների մարմինների փոխանցման գործընթացը չբերի ավարտին, Իսրայելը ստիպված կլինի չանցնել խաղաղ պայմանագրի հաջորդ փուլին։

«Մենք դեռ առաջին փուլում ենք։ Երկրորդ փուլի մասին կխոսենք այն ժամանակ, երբ ավարտենք առաջինը», – հայտնել է պաշտոնյան «Sky News»-ի փոխանցմամբ։

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփի առաջարկած 20 կետից բաղկացած ծրագիրը, որը ներառում է հրադադարի և պատանդների ազատ արձակման պայմաններ, ընդունվել է հակամարտության երկու կողմերի կողմից։

Համաձայն պայմանավորվածության՝ հրադադարի հաստատումից հետո կողմերը պետք է փոխանակեն պատանդներին (այդ թվում՝ զոհվածների մարմինները)։ Դրանից հետո «Համաս»-ը պետք է զինաթափվի, իսկ Իսրայելը թույլատրի հումանիտար բեռների մուտքը Գազայի գոտի։

Թրամփի 20-կետանոց ծրագիրը նաև նախատեսում է Իսրայելի՝ Գազայի գոտուց դուրս գալը, կառավարման համակարգի ձևավորումը և տնտեսական զարգացման ծրագրերի իրականացումը։

Նմանատիպ