Իսրայելը հայտարարել է, որ ռմբակոծել է «Հեզբոլլահ»-ի դիրքերը Լիբանանի մի քանի շրջաններում
Իսրայելը հայտարարել է, որ ռմբակոծել է «Հեզբոլլահ»-ի դիրքերը Լիբանանի մի քանի շրջաններում

Իսրայելը հայտարարել է, որ Լիբանանի մի շարք շրջաններում ռմբակոծել է «Հեզբոլայի» թիրախները։

Նրանց խոսքով՝ հարվածներն իրականացվել են ի պատասխան «Հեզբոլայի» կողմից հրադադարի բազմակի խախտումների։

Ինչպես հաղորդում է «Ռոյթերսը», Իսրայելի ռազմական ներկայացուցիչը նախօրոք զգուշացրել է Լիբանանի Սոհմոր գյուղի բնակիչներին առաջիկա հարվածների մասին։

Հիշեցնենք, որ Իսրայելը և Լիբանանը 2024 թվականին ԱՄՆ-ի միջնորդությամբ պայմանավորվել էին հրադադարի շուրջ, ինչով ավարտվել էին ավելի քան մեկ տարի տևած բախումները Իսրայելի և «Հեզբոլայի» միջև։ Այդ ժամանակից ի վեր կողմերը մի քանի անգամ միմյանց մեղադրել են կրակ բացելու մեջ։