Իսրայելը և Ղազայի հատվածի մարտնչողները կնքել են հրադադարի մասին համաձայնագիր

Իսրայելի և Ղազայի հատվածում մարտնչողների միջև երկօրյա ռազմական բախումից հետո, Եգիպտոսի և ՄԱԿ-ի միջնորդությամբ, կողմերը կնքել են հրադադարի մասին համաձայնագիր: Չնայած դրան, մայիսի 6-ին Հարավային Իսրայելում փակված կլինեն դպրոցները:

Կոնֆլիկտի ֆոնին, Իսրայելին աջակցող հայտարարություններով է հանդես եկել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախարար Դոնալդ Թրամփը:

Մայիսի 4-5-ին Ղազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակել են 600 հրթիռ: Ի պատասխան դրան, Իսրայելը Ղազայի սեկտորում ռմբակոծել է 320 թիրախ: Արդյունքում զոհվել է Իսրայելի 4 քաղաքացի: Ղազայի սեկտորում՝ 23 մարդ: