Իսրայելը արգելել է 37 մարդասիրական կազմակերպությունների գործունեությունը՝ Գազայի հատվածում
Իսրայելը արգելել է 37 մարդասիրական կազմակերպությունների գործունեությունը՝ Գազայի հատվածում

Իսրայելը արգելել է 37 հումանիտար կազմակերպության գործունեությունը Գազայի հատվածում։

Մեդիայի հաղորդմամբ՝ այս կազմակերպությունների թվում է «Բժիշկներ առանց սահմանների»-ը (Médecins Sans Frontières

Իսրայելի իշխանությունների հայտարարությամբ՝ արգելքի պատճառը հումանիտար կազմակերպությունների կողմից նոր գրանցման կանոնների չկատարումն է։ Նոր կարգավորումներով՝ ցանկացած կազմակերպության, որը կոչ է անում Իսրայելի դեմ բոյկոտի, հերքում է հոկտեմբերի 7-ի հարձակումը, կամ աջակցում է Իսրայելի առաջնորդների կամ զինվորների դեմ դատական գործընթացներին,
արգելվում է գործունեություն ծավալել Գազայի հատվածում։

Մեկ այլ պահանջով, հումանիտար խմբերը պետք է գրանցեն իրենց աշխատակիցների անունները։

Իսրայելի սփյուռքի հարցերի նախարարությունը հայտնել է, որ 37 կազմակերպություն չի պահպանել սահմանված կանոնները, և նրանց գործունեությունը դադարեցվելու է։ Սա կազմում է Գազայում գործող հումանիտար կազմակերպությունների շուրջ 15%-ը։