Իսրաելի դատախազությունը Բենյամին Նեթայնյահուին մեղադրանք է առաջադրել կաշարք վերցնելու և խարդախության փաստով
Իսրայելի գլխավոր դատախազը Վարչապետ Բենիամին Նեթանյահուին մեղադրանք է առաջադրել կաշառք վերցնելու և խարդախության փաստով: Խոսվում է երեք տարբեր գործերի մասին:
Գործերից մեկը կապված է հեռուստահաղորդակցական խոշորագույն խմբի ՝ «Բեզեկի» շահերի լոբբինգին: Երկրորդ դեպքում Նեթանյահուն կասկածվում է թանկարժեք նվեր ընդունելու մեջ, որը նրան ուղարկել է մեծահարուստ օլիգարխներից մեկը: Երրորդ դեպքում վարչապետը մեղադրվում է այն բանի մեջ, որ փորձել է խոշորագույն լրատվական խմբի սեփականատիրոջ հետ պայմանավորվածության հասնել, կառավարության գործողությունները դրական ձևով լուսաբանելու համար: Փոխարենը, ըստ հետաքննության, վարչապետը լրատվամիջոցի ղեկավարին խոստացել է ընդունել օրենք, որը կսահմանափակի իր մրցակիցների հնարավորությունները:
Բենիամին Նեթանյահուն արդեն պատասխանել է մեղադրանքին և դատախազի քայլը գնահատել որպես նրան վարչապետի պաշտոնից հեռացնելու փորձ: Բենյամին Նեթանյահուն հերքում է բոլոր մեղադրանքները: