Իսպանիայում տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ: Քվեարկության միջոցով իսպանացիները ընտրելու են խորհրդարանի ներքին պալատի – կոնգրեսի 350 անդամի և 208 սենատորի: Քվեարկության իրավունք ունի 36 միլիոն քաղաքացի, դրանցից երկու միլիոնը ապրում է արտերկրում: Ընտրությունների ժամանակ անվտանգությունը ապահովում է 92 հազար ոստիկան:
Ընտրությունները անց էին կացվելու 2020 թվականին, սակայն կառավարության կողմից խորհրդարանում ներկայացված բյուջեի նախագծի փլուզման պատճառով, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը նշանակել է վաղաժամկետ ընտրություններ: Հատկանշական է, որ վերջին չորս տարում սա արդեն երրորդ ընտրություններն են Իսպանիայում: