Իսպանիայի Գավաթ. «Սևիլիան» եզրափակիչում է
«Սևիլիան» դուրս եկավ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ: Իտալացի Վինչենցո Մոնտելայի գլխավորած թիմը կիսաեզրափակիչում 2:0 հաշվով պարտության մատնեց «Լեգանեսին»: Առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի՝ 1:1:
Երկրորդ ուղեգիրը կվիճարկեն «Բարսելոնան» ու «Վալենսիան», որոնք պատասխան հանդիպումը կանցկացնեն փետրվարի 8-ին: Առաջին խաղում նվազագույն հաշվով հաղթել է «Բարսելոնան»:
Իսպանիայի Գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ
«Սևիլիա» – «Լեգանես»՝ 2:0 (առաջին հանդիպում՝ 1:1)
Խոակին Կոռեա, 15, Ֆրանկո Վասկես, 89
Հեղինակ -
Edgar Barsegyan