Իսպանիան պայքարում է անտառային հրդեհների դեմ, Լեոն շրջանում իրավիճակը կրիտիկական է։ Երկրի ներքին գործերի նախարարը դիմել է եվրոպացի գործընկերներին օգնության համար, մեկ հրշեջ զոհվել է, մի քանի մարդ հոսպիտալացվել։
Իսպանիայի օդերևութաբանական գործակալությունը՝ AEMET-ը, զգուշացրել է հանրությանը, որ գրեթե ամբողջ երկրում հրդեհների չափազանց բարձր ռիսկ կա։
Վերջին 10 օրերի ընթացքում Իսպանիան համակված է եղել շոգի ալիքով։ Օգոստոսի 12-ին ջերմաստիճանը հասել է 45 աստիճան Ցելսիուսի։
Օդերևութաբանական գործակալությունը հայտնել է, որ շոգը կշարունակվի մինչև օգոստոսի 18-ը։