Իսպանական կողմը վիզայի ազատականացման հարցով որևէ դժգոհություն չի հայտնել վրացական կողմի նկատմամբ. Դավիթ Զալկալիանի

18:31, 26.01.2019

Մենք զգուշությամբ ենք վերաբերում վիզայի ազատականացման ձեռքբերմանը և Եվրամիության բոլոր անդամ երկրների հետ ակտիվ աշխատում ենք այս ուղղությամբ,- այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, ով Իսպանիա այցի շրջանակներում հանդիպում է ունեցել երկրի ներքին գործերի նախարարի հետ:

Զալկալիանիի հայտարարությամբ, իսպանական կողմը որևէ դժգոհություն չի հայտնել վիզայի ազատականացման հարցով վրացական կողմի հետ համագործակցության տեսանկյունից և ավելին, նրանց կողմից բարձր գնահատական է տրվել Վրաստանի ստանձնած պարտականությունների կատարմանը:

«Հանդիպմանը դրական են գնահատվել այն գործողությունները, որոնք վրացական կողմից արվել են վիզայի ազատականացման ուղղությամբ, կարևոր է, որ Վրաստանը առաջատար երկիր է ռեադմիսիայի (այլ երկրից առանց թույլտվության բնակվող անձի հետընդունման գործընթաց) պարտականությունների կատարման առումով: Համաձայնել ենք, որ ապագայում ևս համագործակցելու ենք այս հարցերի շուրջ:

Մենք ունենք համատեղ ծրագրեր և կարևոր է, որ այս ոլորտում համագործակցության տեսանկյունից իսպանական կողմը որևէ դժգոհություն չի հայտնել, որը հույս է ներշնչում, որ ապագայում առավել կխորացնենք հարաբերությունը և այն ձեռքբերումը, որը ունենք վիզայի ազատականացման տեսքով»,- հայտարարել է արտաքին գերատեսչության ղեկավարը՝ Իսպանիայի ՆԳ նախարարի հետ հանդիպումը գնահատելիս:

Նրա խոսքով, այս հարցերի շուրջ Վրաստանն ակտիվ աշխատում է նաև Եվրամիության անդամ բոլոր երկրների հետ:

Նմանատիպ