Իսլանդիայի հարավ-արևմտյան մասում գտնվող հրաբուխը դեկտեմբերից հետո ժայթքել է երրորդ անգամ
Իսլանդիայի հարավ-արևմտյան մասում գտնվող հրաբուխը դեկտեմբերից հետո ժայթքել է երրորդ անգամ:
Հրաբուխը գտնվում է ափամերձ Գրինդավիկ քաղաքից 4 կմ հեռավորության վրա։
Իսլանդիայի օդերևութաբանական գրասենյակի տվյալներով՝ լավան վտանգ չի ներկայացնում բնակավայրի և նշված տարածքում գտնվող խոշոր էլեկտրակայանի համար, սակայն տարհանում է իրականացվել Իսլանդիայի գլխավոր զբոսաշրջային վայրերից մեկից՝ «Կապույտ սպա» կենտրոնից։
Շրջանառվող տեսանյութերում երևում է, որ 50 մետր բարձրության վրա հրաբխից լավա է թափվում։