«Իսլամական ջիհադ» արմատական ​​շարժումը Գազայի հատվածից մոտ 100 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ

10:47, 06.08.2022

«Իսլամական ջիհադ» արմատական ​​շարժումը Գազայի հատվածից մոտ 100 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Խմբավորման խոսնակի խոսքով՝ հրթիռների թիրախները եղել են Իսրայելի կենտրոնական և հարավային շրջանները։

Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ երկրի դեմ արձակված հրթիռները կա՛մ ընկել են բաց տարածքում, կա՛մ չեզոքացվել է հակաօդային պաշտպանության համակարգ «Երկաթե գմբեթ»-ի կողմից։ Իսրայելական շրջաններում տագնապի ազդանշաններ են հնչել։

«Իսլամական ջիհադի» ներկայացուցիչները պնդում են, որ սա միայն Իսրայելի դեմ հարձակման սկիզբն է։

Նմանատիպ