Իշխանության շահն է, որ դատախազությունը անցկացնի օբյեկտիվ և արդյունավետ հետաքննություն.Կվիրիկաշվիլի
Իշխանության շահն է, որ դատախազությունը անցկացնի օբյեկտիվ և արդյունավետ հետաքննություն.Կվիրիկաշվիլի

Մեր պետությունը անում է ամեն բան՝ ահաբեկչության վտանգից խուսափելու համար,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ կառավարության նիստին:

Ինչպես նշել է Գիորգի Կվիրիկաշվիլին, վրաց հատուկջոկատայինները անցկացրել են մի քանի հատուկ գործողություն և դրանցից յուրաքանչյուրը վերաբերում էր հենց ահաբեկչական վտանգներից խուսափելուն:

«Նիստն սկսելուց առաջ, ցանկանում եմ խոսել մեր երկրի և պետության համար անչափ կարևոր թեմայի մասին: Դա ահաբեկչությունն է – մարտահրավեր ողջ աշխարհի համար: Մեր պետությունը ամեն բան անում է այս վտանգից խուսափելու համար: Իհարկե, երբ ստիպված ես մարտահրավերների դեմ պայքարել սեփական երկրում, առավել ևս, երբ հարցը վերաբերում է մեր քաղաքացիներին, սա անչափ զգայուն թեմա է: Մեր հատուկջոկատայինները անցկացրել են մի քանի հատուկ գործողություն և նրանցից յուրաքանչյուրը վերաբերում էր հենց ահաբեկչական վտանգներից խուսափելուն: Այս գործողությունների հետևանքով զոհվել է մեկ հատուկջոկատային և վիրավորում ստացել չորսը: Այս տղաները իրենց կյանքի գնով պաշտպանում էին մեր քաղաքացիների անվտանգությունը:

Առաջին հերթին, սա հենց իշխանության շահն է, որ դատախազությունը անցկացնի օբյեկտիվ և արդյունավետ հետաքննություն: Ուստի, այս իրավիճակում, նախնական հայտարարությունները և եզրակացությունները կվնասեն պետական շահերը»,- հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին: