«Իսանի» մետրոկայանում ուղևորը ընկել է ռելսերի վրա, որի պատճառով դադարեցվել էր մետրոյի աշխատանքը
«Իսանի» մետրոկայանում ուղևորը ընկել է ռելսերի վրա: Ինչպես առաջին ալիքին ասել են Թբիլիսիի մետրոպոլիտենի մամուլի ծառայությունում, միջադեպի պատճառով անջատել են լույսը: Արդյունքում մետրոն մի քանի րոպեների ընթացքում դադարեցրել է իր աշխատանքը:
Մետրոյի մամուլի ծառայության փոխանցմամբ, ուղևորը դուրս է բերվել անվնաս: Կանչվել էր շտապօգնության բրիգադ, սակայն ուղևորը լուրջ վնասվածք չէր ստացել: Այս պահին նա հարցաքննվում է մետրոկայանի ոստիկանության բաժանմունքում:
Այս պահին մետրոն աշխատում է սովորական ռեժիմով:
Հեղինակ -
Edgar Barsegyan