Իրմա Ինաշվիլին չի բացառում, որ Նատո Չխեիձեն մնա «Հայրենասերներ» խմբակցությունում
Խորհրդարանի փոխխոսնակ Իրմա Ինաշվիլին չի բացառում, որ Նատո Չխեիձեն մնա «Հայրենասերներ» խմբակցությունում: Ինչպես Ինաշվիլին ասել է լրագրողներին, քաղաքականությունը կենդանի գործընթաց է և այս իրավիճակում դժբախտություն չպետք է պատկերացվի:
«Մենք իրականությունը տեսնում ենք այլ կերպ, Նատո Չխեիձեն այլ: Նա ասում է, որ մենք նրան չենք աջակցել ինչպես պետք էր, սակայն մենք այդպես չենք մտածում: Մենք երբեկ աչք չենք փակել և խորհրդարանի ամբիոնից խոսել ենք թե բիզնեսի հիմնախնդիրների թե այլ սուր թեմաների մասին: Այս պահին կարևորը այն է, որ մենք պահպանել ենք մեր խմբակցությունը»,-ասել է Իրմա Ինաշվիլին:
Պատգամավոր Նատո Չխեիձեն այսօր հայտարարել է, որ լքում է «Հայրենասերների դաշինքը»:
Հեղինակ -
Edgar Barsegyan