Իռլանդիայի խորհրդարանում Վրաստանի առաջին ժողովրդավարական հանրապետության հիմնադրման 100-ամյակի առիթով ընդունել են բանաձև

Իռլանդիայի խորհրդարանի արտաքին գործերի, առևտրի և պաշտպանության միավորված կոմիտեն Վրաստանի առաջին ժողովրդավարական հանրապետության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ միաձայն ընդունել է բանաձև: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Ինչպես մեկնաբանում է արտաքին գերատեսչությունը, բանաձևում ընդգծված է, որ Իռլանդիայի արտաքին գործերի, առևտրի և պաշտպանության միավորված կոմիտեն շնորհավորում է վրաց ժողովրդին անկախության հռչակման 100-ամյա հոբելյանի առիթով, ողջունում Վրաստանի և Իռլանդիայի միջև քաղաքական և սեկտորային համագործակցության խորացմանը, միջխորհրդարանական համագործակցության հաճախակիացումը ներառյալ և աջակցում երկկողմ, առևտա-տնտեսական և ներդրումային համագործակցության հետագա զարգացմանը:

Դրա հետ մեկտեղ, արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ, բանաձևում ուշադրությունը բևեռված է Վրաստանի տարածքային ամբողջականության, Ռուսաստանի Դաշնության կողմից Վրաստանի Աբխազիա և Ցխինվալի շրջանների բռնազավթման և Ռուսաստանի կողմից 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի մասին համաձայնությամբ ստանձնած պարտականությունների կատարման հարցերի վրա, բանաձևում հաստատված է Իռլանդիայի կայուն աջակցությունը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ, նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում և խոսվում է կոնֆլիկտի և օկուպացիայի մասին:

Գերատեսչության տեղեկությամբ, բանաձևում դրական են գնահատված Վրաստանի կառավարության կողմից վերջին ժամանակաշրջանում անցկացված բարեփոխումները ժողովրդավարության միավորման, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերագույնության, ԶԼՄ-ների ազատության և լավ կառավարման, ինչպես նաև կառավարության թափանցիկության և դատարանի անկախության հզորացման ուղղություններով: