Իռլանդիայի Սենատն ընդունել է Վրաստանի տարածքային ամբողջականությանը և եվրաինտեգրմանն աջակցող բանաձև
Իռլանդիայի Սենատը միաձայն ընդունել է Վրաստանի տարածքային ամբողջականությանը և եվրաինտեգրմանն աջակցող բանաձև – «Վրաստանի տարածքային ամբողջականության և նրա Եվրամիությանն ինտեգրման աջակցության մասին/Motion on support for the territorial integrity of Georgia and its integration into the European Union», որով աջակցել է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև երկրի եվրաինտեգրմանը:
Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ, բանաձևը առանձնահատուկ կարևորություն է ստանում իր բովանդակության, տեսքտում կիրառված հզոր ձևակերպումների և Վրաստանի նկատմամբ արտահայտված աջակցության տեսանկյունից:
Ըստ բանաձևի, Իռլանդիան մեկ անգամ ևս հաստատում է Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կայուն աջակցությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում:
Բանաձևն առանձնահատուկ ուշադրություն է հատկացնում Վրաստանի տարածքային ամբողջականությանը, Ռուսաստանի Դաշնության կողմից Վրաստանի Աբխազիա և Ցխինվալիի շրջանների օկուպացիային և Ռուսաստանի կողմից 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի մասին պայմանագրով ստանձնած պարտականությունները չկատարելու հարցին և կոչ անում Ռուսաստանի Դաշնությանը, լիարժեք կատարել պայմանագրով ստանձնած պարտականությունները:
Բանաձևում վրդովմունք է հայտնած այն առնչությամբ, որ Ռուսաստան-Վրաստան պատերազմի և Ռուսաստանի Դաշնության կողմից Վրաստանի Աբխազիա և Ցխինվալիի շրջանների բռնազավթումից 10 տարի անց, կտրուկ վատթարացած է իրավիճակը տեղում՝ անվտանգության և մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից:
Սենատն աջակցում է Ժնևի միջազգային բանակցություններին և ընդգծում նշված ձևաչափի կարևորությունը:
Սենատն աջակցում է Վրաստանի և Իռլանդայի միջև առկա սերտ համագործակցությանը և հույս հայտնում, որ հարաբերությունները առավել կխորանան երկկողմ և բազմակողմ ձևաչափում: