«Աշնանային ազգերի լիգայի» խմբային փուլի եզրափակիչ հանդիպմանը, Վրաստանի հավաքականը մրցել է Իռլանդիայի հետ, դրել են մրցաշարի առաջին լելոն և նախորդ հանդիպումների հետ համեմատ ցուցադրել են ակնհայտ առաջընթաց:
Հանդիպումը սկսվեց տանտերերի ակտիվությամբ: Իռլանդացիները առաջ անցան իններրորդ րոպեին, Բարնսի լելոյով, որի տուգանայինը կատարեց անձամբ: Շուտով տասը համարը տուգանային հարվածով տարբերությունը հասցրեց 10 միավորի:
Հանդիպման 16-րդ րոպեին Վրաստանի հավաքականը լավ գրոհեց, Կվեսելաձեն լավ ընդունեց Մաթիաշվիլիի փոխանցումը, խաբեց մի քանի մրցակցի և «աշնանային ազգերի լիգայում» դրեց առաջին վրացական լելոն: Մինչ առաջին խաղակեսի ավարտը իռլանդացիները վաստակեցին ևս տաս միավոր (լելո՝ Քինան, Բարնս) և խաղակեսը հաղթեցին 20:7 հաշվով:
Մինչև երկրորդ խաղակեսի վերջին րոպեն հաշիվը ոչ-ոքի էր: Թիմի տաս համարները կատարեցին մեկական տուգանային և գրանցեցին վերջնական հաշիվը 23:10:
Վրաստանի ռեգբիի հավաքականը խմբում զբաղեցրեց վերջին տեղը և մրցաշարի եզրափակիչ խաղում ուժերը կչափի Ֆիջիի հետ: