Խորհրդարանի շրջակայքում իրավիճակը պարբերաբար լարվում է:
Ռուսթավելի պողոտայում հավաքված քաղաքացիները պիրոտեխնիկա և տարբեր առարկաներ են նետում իրավապահների ուղղությամբ։ Հանրահավաքի մասնակիցները օգտագործել են նաև «Մոլոտովի կոկտեյլներ»։
Ի պատասխան՝ ոստիկանները մի քանի անգամ ջրցան մեքենաներ ու պղպեղի սփրեյ են կիրառել ցուցարարների վրա։
Բացի այդ, հանրահավաքի մասնակիցները տարբեր առարկաներով փակել են ճանապարհը։