Իրավապահները Թբիլիսիում խմբակային եղանակով կատարված խարդախության մեղադրանքով երկու անձի են ձերբակալել
Վրաստանի ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի քննչական գլխավոր վարչության խարդախության դեմ պայքարի վարչության և դետեկտիվների գլխավոր վարչության աշխատակիցները, խմբակային եղանակով խոշոր չափերի գումարի խարդախությամբ հափշտակման մեղադրանքով, երկու անձի են ձերբակալել։
ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ համալիր քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մեղադրյալները քաղաքացիներին առաջարկել են գումարը ժամանակավորապես փոխանցել իրենց՝ իբրև թե սեփական բիզնես գործունեության համար, ինչի դիմաց խոստացել են վճարել ամսական տոկոսագումարներ և համաձայնեցված ժամկետում վերադարձնել մայր գումարը։
«Այս ճանապարհով մեղադրյալները ստացել են տուժողներին պատկանող գումարը, սակայն չեն վճարել համաձայնեցված տոկոսները, ինչպես նաև քաղաքացիներին չեն վերադարձրել մայր գումարը։
Մեղադրյալների ապօրինի գործողությունների հետևանքով քաղաքացիներին պատճառվել է 275 000 լարիի վնաս։
Ոստիկանությունը երկու անձանց էլ ձերբակալել է դատավորի որոշման հիման վրա։
Քննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի 3-րդ մասով. հանցագործությունը նախատեսում է ազատազրկում՝ մինչև 9 տարի ժամկետով»,- նշված է հաղորդագրության մեջ։