Իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են երկու անձի՝ անչափահասի բռնաբարության մեղադրանքով

11:10, 29.12.2025

Ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի անչափահասների գործերով գլխավոր վարչության աշխատակիցները անչափահասի բռնաբարության մեղադրանքով ձերբակալել են 1997 թվականին ծնված Դ.Ճ.-ին և նախկինում դատված, 2004 թվականին ծնված Զ.Պ.-ին։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ-ն։

«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալները անչափահաս Ն.Ղ.-ին խաբեությամբ տեղափոխել են Թբիլիսիի հոսթելներից մեկը, որտեղ երկուսն էլ անչափահաս աղջկա նկատմամբ ուժ կիրառելով բազմակի սեռական բռնություն են գործադրել։

Կատարված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում իրավապահները երկուսին էլ ձերբակալել են որպես մեղադրյալներ։

Քրեական գործը հարուցվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով, որը նախատեսում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում», – նշված է ՆԳՆ հաղորդագրությունում։

Նմանատիպ