Իրավաբանական հարցերով կոմիտեի նիստին տեղի է ունեցել ֆիզիկական դիմակայություն
Վրաստանի խորհրդարանում, իրավաբանական հարցերով կոմիտեի նիստին տեղի է ունեցել ֆիզիկական դիմակայություն:
Միմյանց դիմակայել են «Եվրոպական Վրաստան» կուսակցության պատգամավոր Օթար Կախիձեն և մեծամասնության պատգամավոր Իրակլի Բերաիան:
Կախիձեն Բերաիայի ուղղությամբ նետել է թղթեր: Իրավիճակը հանդարտացրել են մանդատայինները:
Վեճը սկսվել է կոմիտեի նիստին: Նիստի վարիչ, Դավիթ Մաթիկաշվիլին մեծամասնության պատգամավոր իրակլի Բերաիային հնարավորություն է տվել հարց առաջադրել Անրի Օխանաշվիլիին, ինչի դեմ բողոքել է Օթար Կախիձեն:
Իրավաբանական հարցերով կոմիտեի նիստին քննարկում էին դատավորների ընտրման մասին խորհրդարանական մեծամասնության օրինագիծը: