Իրավաբանական հարցերով հանձնաժողովը երրորդ ընթերցմամբ աջակցել է սահմանադրական փոփոխություններին
Իրավաբանական հարցերով հանձնաժողովը երրորդ ընթերցմամբ աջակցել է սահմանադրական փոփոխություններին

Վրաստանի խորհրդարանի իրավաբանական հարցերով հանձնաժողովը երրորդ ընթերցմամբ աջակցել է սահմանադրական փոփոխություններին:

Ինչպես հայտարարել է հանձնաժողովի նախագահ, Անրի Օխանաշվիլին, դա պատմական համաձայնագիր է, որն ունի առավելագույն ուշադրության անհրաժեշտություն:

«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, այն մեծ աշխատանքի համար, որը դուք կատարել եք սահմանադրական փոփոխություների մշակման ժամանակ: Սա իսկապես պատմական փոփոխություններ են: Դա պատմական համաձայնագիր է, որն ունի առավելագույն ուշադրության անհրաժեշտություն: Վստահ եմ, որ մեր թիմը, «վրացական երազանք» կուսակցությունը լիագումար նիստին, իր 92 անդամով կաջակցի փոփոխություններին»,- հայտարարել է Անրի Օխանաշվիլին:

Ինչպես նշել է խորհրդարանական մեծամասնության անդամ Իրակլի Կոբախիձեն, այսօր տեղի է ունենալու կարևոր քվեարկություն, որն ունենալու է հաջող ավարտ: